Ասֆալտի արքան Երկրորդ Նախագահի մասին իր դուրս տվածի կապակցությամբ գրել է.
«Պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս… այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերկանգնելու համար»:
Թե ասա ու՞ր ես շտապում այ բալամ:
Ինչու՞ ես իրադարձություններից առաջ ընկնում:
Սպասի էլի, ամեն ինչ հերթով, շարքով, կարգով և իր ժամանակին:
Մի անգամ ասել եմ, կրկնում եմ՝ լավ կլինի, որ սրան տանկ հատկացնեն, ոչ թե զրահապատ մեքենա:
Իր համար եմ ասում, թե չէ ինձ ինչ:
Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ